ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին, որը Հայաստան է ժամանել հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով։
Քննարկել են Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շրջանակում հայ-ռուսական հարաբերությունների արդիական հարցերը, ինչպես նաեւ ԵԱՏՄ ձեւաչափում փոխգործակցությանն առնչվող թեմաներ:
Ըստ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության՝ զրուցակիցները խոսել են նաեւ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին եւ քննարկել Հարավային Կովկասում տրանսպորտային եւ տնտեսական հաղորդուղիների ապաշրջափակման հնարավորությունների հարցերը։
Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ ՀՀ–ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: