Դեկտեմբերի 15-ին Իրանը հայտարարել է, որ չեղարկում է վիզաների պահանջները 33 երկրի համար: Դրանց թվում են Պարսից ծոցի պետությունները, մասնավորապես Սաուդյան Արաբիան, որի հետ Իրանը երկար տարիներ սառեցրել էր հարաբերությունները։
Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ Իրանի զբոսաշրջության նախարարությունից հայտնել են, որ Թեհրանի բաց դռների քաղաքականությունը կնպաստի աշխարհի տարբեր երկրների հետ համագործակցությանը: