2024-ի հուվարի 1-ից ՀՀ տարածքից դուրս գալու համար ՀՀ քաղաքացիները կազատվեն իրենց անձնագրերում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշում (ելքի կնիք) կատարելու պահանջից։ Դրա մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից:
Մինչեւ 2023-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ ՀՀ սահմանը հատող անձանց համար կարգավորումը դեռեւս գործում է, եւ կնիքի առկայությունն անձնագրում պարտադիր է։
Նշված փոփոխությունների մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես ծանուցել է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին։
Չի բացառվում, որ առանձին պետությունների որոշ սահմանային անցակետերում անձնագրային հսկողություն իրականացնող աշխատակիցները վերոնշյալ փոփոխությունների մասին դեռեւս պատշաճ իրազեկված չլինեն։ Նման դեպքերում ՀՀ քաղաքացիները կօգտվեն ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքի ստորեւ նշված հղումներից՝ որպես օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման պահանջի վերացման պաշտոնական ապացույց: