Ուղեւորների ճամպրուկներից գողության կասկածանքով դեկտեմբերի 15-ին ձերբակալվել է Կանարյան կղզիների «Տեներիֆե-Հարավային» միջազգային օդանավակայանի 14 աշխատակից:
Միեւնույն ժամանակ հետաքննություն է սկսվել օդանավակայանի եւս 20 աշխատակցի նկատմամբ, երբ ճամպրուկներից գողության հարցով օդանավակայանի ուղեւորների գանգատների թիվն աճել է:
Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի աշխատակիցները խուզարկել են գողության համար կասկածվող աշխատակիցների պահախցիկները, ավտոմեքենաներն ու բնակարանները:
Իրավապահներն առգրավել են մի քանի տասնյակ թանկարժեք ժամացույցներ, ավելի քան 120 ոսկյա զարդեր, բջջային հեռախոսներ, էլեկտրոնային սարքեր, ինչպես նաեւ կանխիկ գումար: Հայտնաբերված գողացված իրերի արժեքը գրեթե 2 միլիոն եվրո (1,72 միլիոն ֆունտ ստեռլինգ) է։