Պաղեստին պետության ճանաչումը, որը խաղաղ կգոյակցի Իսրայելի հետ, ի վերջո կհանգեցնի պաղեստինա-իսրայելական հակամարտության ավարտին։ Դեկտեմբերի 16-ին Վանկուվերում լրագրողների հետ զրույցում դրա մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Նա հավելել է, որ Կանադան կշարունակի հանդես գալ երկու պետությունների գոյակցման եղանակով հակամարտությունը լուծելու օգտին եւ կաշխատի այդ ուղղությամբ:
«Տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն չենք տեսնի այնքան ժամանակ, քանի դեռ իսրայելցիները չեն ապրում ապահով հրեական պետությունում, իսկ պաղեստինցիները՝ միջազգային սահմաններում ճանաչված անվտանգ, ապահով եւ բարգավաճ Պաղեստին պետության մեջ, որին ձգտում են»,- ընդգծել է Թրյուդոն:
Կանադայի վարչապետը հավելել է, որ միջազային ասպարեզում Օտտավայի ջանքերն այժմ ուղղված են այդ նպատակին հասնելուն։