Արգենտինայի նորընտիր նախագահ Խավիեր Մայլին Instagram-ի ուղիղ միացման ժամանակ խաղարկել է ժողովրդական պատգամավորի իր վերջին ամսական աշխատավարձը՝ 2,1 միլիոն արգենտինական պեսո (մոտ 2,5 հազար դոլար)։ Տեղեկությունը հայտնել է Associated Press գործակալությունը:
Դեռ պատգամավորի մանդատը ստանալիս Մայլին կատարել էր խորհրդարանական քարոզարշավի ժամանակ տված իր խոստումը եւ խաղարկել իր ամսական աշխատավարձը: Նման կերպ պատգամավորը ձգտել է տարբերվելու արտոնություններից օգտվող քաղաքական կաստայից։ «Ինչպես խոսքիս տերը եղա որպես պատգամավոր, այնպես էլ խոսքիս տերը կլինեմ որպես երկրի նախագահ»,- ասել է Մայլին:
Արգենտինայի նախագահը նշել է՝ սա վերջին կատակախաղն էր, քանի որ «այլ աշխատանք է ճարել»։ Խավիեր Մայլիի պատգամավորական վերջին աշխատավարձը շահել է ոմն Վերոնիկա Գոմես։