Այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի նախագահ Էրսին Թաթարը դեկտեմբերի 18-ին դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Թաթարը ՌԴ նախագահին կոչ է արել դիտարկել Հյուսիսային Կիպրոսի Հանրապետության (ՀԿԹՀ) եւ Ռուսաստանի միջեւ ուղղակի հարաբերությունների հարցը։
«Մենք ցանկանում ենք, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները զարգանան եւ ընդլայնվեն, ուստի ես իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլոր ռուսներին, ինչպես նաեւ խնդրում եմ Ռուսաստանի իշխանություններին եւ անձամբ նախագահ Պուտինին դիտարկել Հյուսիսային Կիպրոսի հետ հարաբերությունների հարցը»,- ՏԱՍՍ գործակալության թղթակցին ասել է Թաթարը։
Հյուսիսային Կիպրոսի նախագահը նշել է, որ եթե Մոսկվան ուղիղ հարաբերություններ ունենար իր երկրի հետ, ապա դա օգտակար կլիներ նաեւ Թուրքիայի համար, որը «ձգտում է զարգացնելու հարաբերությունները բոլոր երկրների՝ ներառյալ Ռուսաստանի հետ»։
Թաթարը նշել է, որ Հյուսիսային Կիպրոսի իշխանությունները նույնպես կցանկանային ուղիղ չվերթեր հաստատել Ռուսաստանի հետ։