Երեւանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում դեկտեմբերի 25-ին հերթական երեքվագոնանի 1 շարժակազմ գիծ դուրս կբերվի։
Ներկա պահին գծում աշխատում է 10 շարժակազմ, որոնցից 2-ը` երեքվագոնանի, 7-ը` երկվագոնանի, իսկ 1-ը` մեկվագոնանի։ Ընդհանուր առմամբ, Երեւանի մետրոպոլիտենի գիծ է դուրս բերվել 2836 գնացք:
Սեդրակյանն ընդգծել է, որ դեկտեմբերի 11-ին գիծ դուրս բերված երեքվագոնանի շարժակազմն արդեն կանոնավոր գործում է: Ըստ նրա՝ դեկտեմբերի 25-ին դուրս կբերվի նորը, իսկ 2024 թվականի հունվարի 15-ին՝ եւս մեկը:
Մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հավելել է, որ հաշվետու ժամանակահատվածում մետրոյով փաստացի տեղափոխվել է 559 հազար 108 ուղեւոր, թեեւ ենթադրվում էր, որ կլիներ 504 հազար ուղեւոր։