ԵՄ երկրները 4 միլիարդ եվրո արժողությամբ կորոնավիրուսային պատվաստանյութի առնվազն 215 միլիոն չափաբաժին են դեն նետել: Սրա մասին գրում է Politico-ն։
Ինչպես նշում է պարբերականը, ԵՄ երկրները ստացել են ընդհանուր առմամբ 1,5 միլիարդ չափաբաժին պատվաստանյութ, որոնցից մեծ մասը հայտնվել է մայրցամաքի «աղբավայրերում»:
Ըստ Politico-ի՝ բազմաթիվ պատվաստանյութեր են ձեռք բերվել համավարակի գագաթնակետին՝ 2021 թվականին։ Պարբերականը նշում է, որ ավելցուկները երրորդ երկրներ փոխանցելու փորձերը «խափանվել են պահանջարկի անկման եւ լոգիստիկ խնդիրների պատճառով»։