Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր սրտով չէ Գազայի պատերազմի պաշտոնական անվանումը, ուստի պահանջում է, որ այն փոխվի: Սրա մասին հայտնում է KAN հանրային հեռարձակողը։
Դեկտեմբերի 18-ին Կառավարության նիստում նա գանգատվել է «Երկաթե սրեր» անվանումից՝ ասելով, որ այն, թերեւս, հարմար է ռազմական գործողության, բայց ոչ պատերազմի պաշտոնական անվանման համար: Իսրայելի վարչապետը նախարարներին առաջարկել է մտածել «Ծննդոցի պատերազմ», «Գազայի պատերազմ» կամ «Սիմհատ Թորա» անվանումների շուրջ:
Շատ նախարարներ հայտնել են իրենց համաձայնությունը: Կառավարությունում որոշել են ընտրել պատերազմի անվանման տարբերակներից մեկը եւ «Երկաթե սրեր» անվանումը պաշտոնապես փոխել: