Մոսկվայից Երեւան թռչող Boeing 737-ը «Շերեմետեւո» է վերադարձել տեխնիկական խնդիրների պատճառով։ Տեղեկությունը հայտնել է ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ հղում անելով արտակարգ ծառայություններին։
Նշվում է, որ Boeing 737-ը բարեհաջող վայրէջք է կատարել «Շերեմետեւո» օդանավակայանում:
Ինքնաթիռի վերադարձի պատճառ է դարձել առջեւի շասիի կառավարման խափանման մասին զգուշացնող ազդանշանը։