Իսրայելական բանակի ռադիոն հայտնել է, որ Gonjeshke Darande («Գիշատիչ ճնճղուկ») անվամբ հայտնի հաքերային խումբը կիբերհարձակում է գործել Իրանի վառելիքի մատակարարման համակարգի վրա։ Հարձակման հետեւանքով Իրանի 33 հազար գազալցակայաններից 70%-ը շարքից դուրս է եկել:
«Այս կիբերհարձակումը տեղի է ունենում ի պատասխան տարածաշրջանում Իսլամական Հանրապետության եւ նրա պրոքսիների ագրեսիայի: Խամենե՛ի, կրակի հետ խաղալը գին ունի»,- ասված է խմբի պարսկերեն եւ անգլերեն հայտարարություններում:
Իրանական պետական հեռուստատեսությունը, հղում անելով նավթի նախարարության հայտարարությանը, հաղորդել է, որ գազալցակայանների ավելի քան 30%-ը շարունակում է աշխատել: