Երեւանի Հրազդանի կիրճում շաբաթ եւ կիրակի կիրճով ավտոմեքենաների երթեւեկությունը կարգելվի: Արգելքը մտցվում է մարզվող քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով: Դրա մասին հայտարարել է Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը: Նա հավելել է, որ կիրճով ավտոմեքենաների երթեւեկությունն արգելելով՝ բնակիչների շրջանում կխթանվի առողջ ապրելակերպը:
Երթեւեկությունը կարգելվի շաբաթ եւ կիրակի՝ 06:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում: «Ներկա պահին բոլոր ճանապարհային նշանները վերականգնված են եւ ամբողջությամբ կահավորված»,- ասել է քաղաքապետարանի պաշտոնյան։