Թբիլիսիի երկինքը երկու տարի անց լիովին պաշտպանված կլինի: Դեկտեմբերի 18-ին իշխանամետ Imedi հեռուստաընկերության եթերում դրա մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն:
Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հավաստմամբ՝ միջազգային այս կամ այն դերակատարի հետ գործակցությամբ նախարարության ստացած օգնությունները, պայմանագրերն ու գնումները ավելի ու ավելի կբարձրացնեն երկրի պաշտպանունակությունը։
Բուրճուլաձեն շեշտել է, որ Վրաստանում նման բան երբեք չի եղել եւ երկու տարի հետո Վրաստանի ՊՆ-ի պատվերները ստանալուց հետո, լիովին Թբիլիսիի երկնքի բոլոր երեք էշելոնները, դրանց թվում՝ ռազմավարական օբյեկտներ, օդանավակայաններ, ռազմակայաններ եւ այլն, հուսալիորեն պաշտպանված են լինելու:
Նախարարը Վրաստանի պաշտպանունակության բարձրացման գործում առանձնապես կարեւորել է Եվրամիության դերը եւ այն տասնյակ հազարավոր, միլիոնավոր եվրոները, որոնք ստացել է Վրաստանը միայն վերջին երկու տարում։