ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնել են, որ Ամանորյա տոներին ընդառաջ սպանդանոցային ծագման մսի նկատմամբ վերահսկողության շրջանակում հանրապետության իրացման ցանցում մշտադիտարկումներ են անցկացրել նաեւ հանգստյան օրԲոլոր գրառումներըերին՝ դեկտեմբերի 16-ին եւ 17-ին:
ՍԱՏՄ տեսուչները Երեւանի 35, ինչպես նաեւ մարզային 58, դրանց թվում՝ Կոտայքի 11, Արարատի 13, Տավուշի 11, Լոռու 7, Շիրակի 3 եւ Վայոց ձորի 13 իրացման խոշոր ցանցերի՝ սուպերմարկետների, միս-մսեղիքի իրացման կետերում մշտադիտարկում են անցկացնում:
Միջոցառումների ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել: ՍԱՏՄ-ն հորդորում է տնտեսվարողներին եւ սպառողներին լինել հետեւողական, վաճառել եւ գնել միայն սպանդանոցային ծագման մսեղիք, իսկ խնդիրներ հայտնաբերելու դեպքում զանգահարել Տեսչական մարմնի թեժ գծին՝ 118 անվճար հեռախոսահամարով։
Միս-մսեղիքը պետք է ուղեկցվի դրա սպանդանոցային ծագումը հավաստող անասնաբուժական Ձեւ 5 վկայականով, միսը պետք է նույնականացվեն (պետք է համընկնեն մսի վրայի դրոշմակնիքի եւ Ձեւ 5 վկայականի հերթական համարը), կտրատված եւ սառնարան-ցուցափեղկում դրված միսը պետք է ներկայացված լինի տեղեկատվական թերթիկով (պետք է նույնական լինի Ձեւ 5 վկայականի եւ մսի դրոշմակնիքի հետ)։