Փարիզի քաղաքապետարանը դեկտեմբերի 19-ին որոշում է ընդունել Շառլ Ազնավուրի հարյուրամյակի առթիվ Ելիսեյան այգիների մի ընդգրկուն հատված վերանվանել ֆրանսահայ շանսոնյեի անունով։ Դրա մասին հայտնել է «Ազնավուր» հիմնադրամը։
Նման կերպ հարգանքի տուրք է մատուցվում 2018 թվականի հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում վախճանված ֆրանսահայ արվեստագետին եւ հումանիստին, որի 100-ամյակը Հայաստանը եւ Ֆրանսիան 2024-ին կնշեն միաժամանակ:
Փարիզի քաղաքապետարանը հայտնել է նաեւ, որ Փարիզի կենտրոնում գտնվող այդ տարածքը ժամանակավորապես փակ կլինի վերանորոգման ու բարեկարգման աշխատանքների նպատակով եւ կվերաբացվի հանրության առջեւ 2024 թվականի գարնանը։