«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը եւս երեք ամսով երկարաձգում է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար մերձքաղաքային էլեկտրագնացքներով անվճար երթեւեկելու՝ հոկտեմբերի 1-ին մեկնարկած ակցիան։ Ակցիան պետք է ավարտվեր հունվարի 1-ին։ Շուրջ 3 ամսվա ընթացքում ակցիայից օգտվել է 3200 քաղաքացի։
Ընկերության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ակցիայից կարող են օգտվել նրանք, ովքեր Հայաստան են տեղափոխվել սեպտեմբերի 25-ից հետո։
Անվճար երթեւեկության իրավունքը վերաբերում է Երեւան-Գյումրի-Երեւան, Գյումրի-Երեւան-Գյումրի, Արաքս-Երեւան-Արաքս եւ Երասխ-Երեւան-Երասխ ուղերթ կատարող էլեկտրագնացքներին։