Պետքարտուղարությունը չի առարկում Թուրքիային F-16 ինքնաթիռների վաճառքին, սակայն… Դրա մասին դեկտեմբերի 18-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
«Մենք, մեր հերթին, աջակցում ենք Թուրքիային F-16-ների վաճառքին: Բայց Կոնգրեսում կան մարդիկ, որոնք որոշել են, որ վաճառքը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Թուրքիան հավանություն տա Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին»,- ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպի խոսնակը:
«Եվ մենք Թուրքիային կոչ ենք անում դա անել որքան հնարավոր է արագ»,- հավելել է Միլլերը: