ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը դեկտեմբերի 19-ին հայտարարել է, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ զգալի քայլեր են ձեռնարկվել։
«Գլխավոր քարտուղարը ողջունել է նրանց, եւ մենք պատրաստ ենք աջակցելու Հայաստանին եւ Ադրբեջանին հարաբերությունների կարգավորման ճանապարհով առաջխաղացման գործում»,- ընդգծել է ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան ադրբեջանական Report գործակալությանը տված հարցազրույցում:
Դյուժարիկը հավելել է, որ Անտոնիու Գուտերեշը չի ցանկանում ներգրավվել ինչ-որ գործընթացում «հանուն ներգրավման», միեւնույն ժամանակ պատրաստ ենք աջակցելու արդեն գոյություն ունեցող շրջանակներին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է նաեւ, որ Գուտերեշը կայցելի Բաքու՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանին: