Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին առաջադրվել նահանգում նախագահի պաշտոնում։ Եթե որոշումն ուժի մեջ մտնի, նա ներկայացված չի լինի Կոլորադոյի քվեաթերթիկում:
CNN-ը հայտնում է, որ դատարանը այս որոշումն ընդունել է ԱՄՆ Սահմանադրության 14-րդ ուղղման հիման վրա, որն արգելում է պաշտոնյաներին պետական պաշտոններ զբաղեցնել, եթե նրանք մասնակցել են ապստամբությանը։ Ըստ Կոլորադոյի Գերագույն դատարանի որոշման՝ 2021 թվականի հունվարի 6-ի իրադարձությունները, երբ Թրամփի կողմնակիցները ներխուժեցին Կապիտոլիում, համարվում են ապստամբություն։
Դատարանի որոշումն ուժի մեջ կմտնի մինչեւ 2024 թվականի հունվարի 4-ը, եւ նախկին նախագահը կկարողանա բողոքարկել։ Թրամփի թիմն ասում է, որ իրենք արագ կդիմեն Գերագույն դատարան եւ կխնդրեն չեղարկել «խորապես ոչ ժողովրդավարական որոշումը»։
Ավելի ուշ՝ որպես Թրամփի հետ համերաշխության նշան ԱՄՆ նախագահի թեկնածու Վիվեկ Ռամասվամին խոստացել է Կոլորադոյում չմասնակցել հանրապետականների ներկուսակցական ընտրություններին։