ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 19-ին ընդունել է նացիզմի հերոսացման դեմ պայքարի մասին Ռուսաստանի առաջարկած բանաձեւը:
Բանաձեւին կողմ է քվեարկել 118 երկիր, դեմ է եղել 49-ը, ձեռնպահ է մնացել 14-ը:
Փաստաթղթի օգտին քվեարկողների թվում էին Ռուսաստանը, Չինաստանը, Իսրայելը։
Դեմ են հանդես եկել ԱՄՆ-ը, Բրիտանիան, Գերմանիան, Ճապոնիան, Ուկրաինան, Կանադան, Վրաստանը, Լեհաստանը, Շվեդիան եւ այլն: