Ուկրաինային ԱՄՆ-ի օգնության հարցի վերաբերյալ քննարկումներըը հետաձգվել են մինչեւ 2024 թվականի հունվար: Դեկտեմբերի 20-ին Սենատում դրա մասին համատեղ հայտարարություն են արել դեմոկրատները եւ հանրապետականները:
«Մեր բանակցողները շատ հանգամանալից աշխատանք կկատարեն դեկտեմբեր-հունվար արձակուրդի ընթացքում: Մենք մտադիր ենք վերադառնալուն պես ինչ-որ քայլերի դիմել»,- լրագրողներին ասել է Սենատի մեծամասնության ղեկավար Չակ Շումերը:
Ավելի վաղ հանրապետականները խոստացել են ապասառեցնել Ուկրաինային տրամադրվող 61 միլիարդ դոլարի օգնությունը, եթե Ջո Բայդենը Մեքսիկայի սահմանով ներգաղթի կանոնները խստացնի։