ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դիտել է հոկտեմբերի 7-ի՝ Իսրայելի սահմանամերձ բնակավայրերում ՀԱՄԱՍ-ի վայրագությունների մասին պատմող 47-րոպեանոց փաստագրական ֆիլմը:
Դրա մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Գիլադ Էրդանը։ Ըստ նրա՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ահաբեկիչների գործողություններն անվանել է վայրագություն՝ իր վատագույն դրսեւորմամբ։
«Այժմ մենք կտեսնենք՝ արդյոք նրա հրապարակային հայտարարությունները կփոխվեն, եւ արդյոք նա իսկապես ըմբռնում է Իսրայելի առաքելությունը՝ արմատախիլ անել այդ չարիքը աշխարհի երեսից եւ պատանդներին վերադարձնել»,- մեկնաբանել է Էրդանը։
Դիվանագետի համոզմամբ՝ եթե Միավորված ազգերի կազմակերպությունը հավատարիմ մնար իր հիմնարար սկզբունքներին, Իսրայելը եւ ամբողջ աշխարհը ՀԱՄԱՍ-ի արարքները դատապարտող խոսքը կլսեին պատերազմի հենց առաջին օրը։