Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը խոսել է Բաքվի վերահսկողության տակ անցած Արցախում կազմակերպված ընտրությունների մասին:
Փանահովը մասնավորապես հայտարարել է, որ 2024 թվականի փետրվարի 7-ին նշանակված նախագահի արտահերթ ընտրություններում Ստեփանակերտում քվեարկությանը կմասնակցեն այնտեղ հաստատվածներից քվեարկելու իրավունք ունեցող 800-900 ադրբեջանցիներ: Արցախում ստեղծվել է 26 գործող ընտրատեղամաս: