«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը 2024-2028 թվականներին գազափոխադրման համակարգի ընդլայնման, Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի վերակառուցման եւ նոր լրացուցիչ հզորությունների ստեղծման համար կներդնի 148 921,15 միլիոն դրամ (367 միլիոն ԱՄՆ դոլար)։ «Գազպրոմ Արմենիայի» ներդրումային ծրագրով Երեւանում 26 կմ գազատար խողովակ է անցկացվել:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 20-ին հաստատել է, որ այս ծրագրի գումարներից 25 110,94 միլիոն դրամը կուղղվի կոնկրետ գազափոխադրման համակարգի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի ընդլայնմանը, վերականգնմանը եւ վերակառուցմանը:
56 600,85 միլիոն դրամը կծախսվի գազափոխադրման համակարգի ընդլայնման, վերականգնման եւ վերակառուցման համար, իսկ 20 048,00 միլիոն դրամը կուղղվի Երեւան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելուն եւ այլն։