Սլովակիան կխոչընդոտի Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ, քանի որ դա կնշանակի երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ: Դեկտեմբերի 20-ին դրա մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Նա նշել է, որ դեռ ընտրություններից առաջ են հայտարարել, որ Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցությանը հավանություն տալը Սլովակիայի համար խնդրահարույց կլինի:
«Հավատում եմ, որ դա երբեք չի լինի։ Քանի դեռ հնարավորություն ունեմ ազդելու Սլովակիայի քաղաքական դաշտի վրա, ես կօգտվեմ վետոյի իրավունքից»,- ասել է Ֆիցոն։
Սլովակիայի ղեկավարն ասել է նաեւ, որ Բրատիսլավան մտադիր չէ այլ երկրների օրինակով սառեցնել ռուսական անշարժ գույքը։ «Սլովակիան չի գնա այս ճանապարհով»,- շեշտել է Սլովակիայի վարչապետը: