ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 20-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ եւ հայ-իրանական հարաբերությունների օրակարգային թեմաներին վերաբերող հարցեր քննարկել։
«Անդրադարձ է կատարվել երկկողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։ Մտքեր են փոխանակվել «3+3» տարածաշրջանային հարթակի վերաբերյալ, կողմերն օգտակար են համարել Թեհրանում կայացած հանդիպումը»,– ասված է ՀՀ վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրությունում: