Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն ասել է, որ հաջորդ տարի իշխանությունները բերելու են օրենքի նախագիծ, որ ամբողջ կրթական եւ առողջապահական ոլորտները, որոնք ներկայում ազատված են ավելացված արժեքի հարկից, կսկսեն հարկվել:
«Սա նշանակում է հիվանդանոցային ծառայությունների, համալսարանների եւ վճարովի մանկապարտեզների ու դպրոցների վճարների 20 տոկոսով թանկացում»,- «Փաստ» օրաթերթի հետ զրույցում նշել է Աուդիտորների պալատի նախագահը:
Սարգսյանը հայտնել է նաեւ, որ նախատեսվում է կրկնապատկել հարկային չարաշահումների համար տուգանքները: Ըստ նրա՝ ավելացել է Ֆեյսբուք սոցիալական ցանցով գովազդի միացման հարկը, որը բնակչությունից ուղիղ ձեւով է հավաքվում: