Ըստ New Tork Times պարբերականի՝ Միացյալ Նահանգների եւս 16 նահանգներ որոշել են հետեւել Կոլորադոյի օրինակին եւ պահանջել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին թույլ չտալ հասնել «փրայմերիզ»՝ 2024 թվականին պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու առաջադրվելու համար Հանրապետական կուսակցությունից թեկնածուների ներքին ընտրություններին:
Որոշումն ընդունվել է ԱՄՆ Սահմանադրության 14-րդ փոփոխության հիման վրա։ Ըստ վերոնշյալ փոփոխության երրորդ կետի՝ զինվորական կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցրած անձը չի կարող պետական պաշտոն զբաղեցնել խռովությանը մասնակցելուց հետո:
«Առնվազն 16 նահանգներում ներկայում քննարկվում են դատական հայցեր, որոնցում պնդում են, որ Թրամփն իրավունք չունի ընտրվելու նախագահի պաշտոնում ԱՄՆ Սահմանադրության 14-րդ փոփոխության համաձայն»,- նշվում է պարբերականում։