ՀՀ Կառավարությունը կփոխհատուցի նաեւ հայաստանյան բուհերում սովորող արցախցի ուսանողների ուսման վարձը, որոնք բռնի տեղահանվել են մինչեւ սեպտեմբերի 19-ը:
Դրա մասին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա նշել է, որ խոսքը վերաբերում է շուրջ 935 ուսանողի, որոնցից 860–ը սովորում են բուհական , 75–ը` միջին մասնագիտական կրթության ուսուցման համակարգում՝ քոլեջներում ու ուսումնարաններում։ ՀՀ Կառավարությունը փոխհատուցելու է առաջին կիսամյակի ուսման վարձը` մոտ 264 միլիոն դրամ։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն իր հերթին նշել է, որ կան ուսանողներ, որոնք արդեն կատարել են վճարումները, եւ նրանք պետք է բուհերից պահանջեն վերադարձել այդ գումարը։