Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ թուրքական արտադրության Bayraktar TB3 անօդաչու թռչող սարքը գերազանցել է օդում մնալու ռեկորդը:
Դեկտեմբերի 20-ին թռիչքի 13-րդ փորձարկման ժամանակ անօդաչու թռչող սարքը օդում մնացել է 32 ժամ եւ մեկ թռիչքով անցել է 5700 կմ տարածություն։
Սա լավագույն կատարումն է Baykar Makina ընկերության բոլոր անօդաչու թռչող սարքերի մեջ։