Մենք կշարունակենք հարաբերությունների կարգավորման՝ Հայաստանի հետ մեկնարկած գործընթացը համակարգել Ադրբեջանի հետ՝ հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները:
Դրա մասին խորհրդարանում ելույթի ժամանակ դեկտեմբերի 21-ին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հիմնախնդրին՝ Հաքան Ֆիդանը նշել է, թե «1915 թվականի իրադարձությունների» մասին պնդումները համառորեն օրակարգ բերելու մի շարք երրորդ երկրների փորձերը կխաթարեն կարգավորման գործընթացը։
«Այդ երկրները Հայաստանի համար լավ բան չեն անում»,- շեշտել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։