ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փրկարար ծառայությունից հայտնել են, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերեւութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Տաթեւ-Լծեն, Գորիս-Սիսիան, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Դրա մասին հայտնել են Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից:
Եղանակը Հայաստանում
Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 22-ին առանձին շրջաններում, 23-24-ին, 25-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից հայտնել են, որ դեկտեմբերի 22-ին եւ 26-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 14-17 մ/վրկ, 23-25-ին՝ 20-25 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 22-23-ին գիշերը կբարձրանա 6-10 աստիճանով:
Երեւան քաղաքում դեկտեմբերի 22-ի կեսօրից հետո, 23-24-ին, 25-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ թաց ձյուն, հնարավոր է նաեւ մառախուղ։ Դեկտեմբերի 23-24-ին սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վրկ արագությամբ: Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում դեկտեմբրի 22–ի ցերեկը կլինի 5-7 աստիճան, երեկոյան ժամերին`1-3 աստիճան տաքություն։