Հայաստանից 2023 թվականի 10 ամիսների ընթացքում արտահանվել է 333 մլն դոլար արժողությամբ ավելի քան 381 հազար կարատ մշակված ադամանդ։ Դրա մասին Կառավարությանը զեկուցել են էկոնոմիկայի նախարարությունից: Ադամանդի արտահանման ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 38,5 տոկոսով։
«2019-2023 թվասկանների ընթացքում մաքսատուրքից ազատման արտոնություն ստացած ընկերությունների ներդրումային ծրագրերի ծավալը հասել է 267 միլիարդ դրամի: 2023-ին դրանից օգտվել է 72 ներդրումային ծրագիր, որոնց ընդհանուր ծավալը գնահատվում է 777 միլիարդ դրամ»,- նշված է զեկույցում։
Ոլորտում ակնկալվում է ստեղծել 4146 նոր աշխատատեղ: Միաժամանակ, «Ձուլակենտրոն» եւ «ԱՍԿԵ գրուպ» ընկերությունների ներդրումային ծրագրերով իրականացվել է 270 միլիոն դոլարի ներդրում, ստեղծվել է 1000 աշխատատեղ: