Ներկայում Վաշինգտոնի եւ Տոկիոյի միջեւ մշակվում է Ճապոնիայից զենքի արտահանման գործող սահմանափակումների փոփոխման հարցը։
Ինչպես գրում է Washington Post-ը, դրա պատճառը հենց ԱՄՆ-ում Patriot հակաօդային պաշտպանության համակարգի համար զենիթային հրթիռների պակասն է՝ առաջին հերթին Կիեւին մատակարարելու համար։ Ըստ պարբերականի՝ Տոկիոն հրատապ պահանջարկը արագ բավարարելու զգալի կարողություններ ունի:
Նման լուրերի հոսքը հստակ ցույց է տալիս, որ մինչեւ 2023 թվականի վերջը հակամարտությունը ավելի շատ մատակարարներ կներգրավի Հյուսիսարեւելյան Ասիայի երկրներից։