Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, դեկտեմբերի 25-ին անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին, հավելել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Բաքուն իր առաջարկությունների մշակված փաթեթը ներկայացրել է Երեւանին։ Նա հույս է հայտնել, որ հանդիպումները կանցկացվեն հաջորդ տարի:
Բայրամովը շեշտել է, որ գործընթացը կողմերի ցանկությունից կախված չէ: Ըստ Բայրամովի՝ երկու կողմերն էլ պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեն։
«Մենք այս հարցին նայում ենք իրատեսորեն եւ լավատեսորեն։ Խաղաղության պայմանագրի մասին խոսելիս պետք է հասկանալ, որ այն չի նշանակում բոլոր խնդիրների 100-տոկոսանոց լուծում»,- նշել է Ադրբեջանի արտգործնախարարը։
Դեկտեմբերի 25-ին ավելի ուշ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ Բաքվի առաջարկները ստանալու մասին լրատվամիջոցներին հայտնել է նաեւ Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։