Թուրքիայի ոստիկանությունը դեկտեմբերի 24-ին ստացել է Comanchero թմրանյութերի վաճառքով զբաղվող բայքերների հանցախմբից առգրավված 21 ավտոմեքենա:
Շքեղ մեքենաներն առգրավվել են Ավստրալիայի տխրահռչակ Comanchero նարկոկարտելի դեմ գործողության շրջանակում: Այն ի սկզբանե մոտոցիկլետների ակումբ էր, որը «մասնագիտացել» էր ամբողջ աշխարհում թմրանյութերի ապօրինի շրջանառության, սպանությունների, կողոպուտի եւ փողերի լվացման գործերում: Ոստիկանությունը բերման է ենթարկել նարկոկարտելի 37 պարագլուխների։
Թուրքիայի ՆԳՆ-ն պարզաբանել է, որ մեքենաները փոխանցվել են Ստամբուլի ոստիկանության ճանապարհային հսկողության վարչություն: