Արեւմուտքը չի կարող իրեն թույլ տալ պարտվել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում: Դրա մասին The Sunday Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շափսը:
Այդ կապակցությամբ նա կոչ է արել մեծացնել արեւմտյան տերությունների ռազմական բյուջեները։
«Ցավոք, աշխարհը պետք է գիտակցի, որ չի կարող առաջնորդվել սառը պատերազմի ժամանակաշրջանի (բյուջեի) չափանիշներով: Կան շատ երկրներ, նույնիսկ G7 երկրները, որոնք ՀՆԱ-ի ընդամենը 1-2%-ն են ծախսում պաշտպաական նպատակներով: Մենք չենք կարող ապահովել մեր բարեկեցությունն ու ապրելակերպը՝ մեր հիմնական պաշտպանության (կարիքների) վրա խնայելով»,- շեշտել է Գրանտ Շափսը:
Մեծ Բրիտանիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ասել է, որ Ուկրաինայի կորուստը «կարող է հետեւանքներ ունենալ հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կամ եւ ամենուր»՝ ակնհայտորեն նկատի ունենալով Թայվանի վրա չինական հնարավոր հարձակումը։