Վրաստանում ձնամաքրման աշխատանքների ընթացքում վերականգնվել է թեթեւ մարդատար ավտոմեքենաների՝ Հայաստանի սահման տանող Ախալցխա-Նինոծմինդա միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի երթեւեկությունը 90-112 կմ հատվածում։
Դրա մասին հայտնել են Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտից։
Ձյան եւ մերկասառույցի պատճառով կցորդիչով եւ կիսակցորդիչով տրանսպորտային մեքենաների համար ճանապարհի այդ հատվածի երթեւեկությունը շարունակում է փակ մնալ։