«Рособрнадзор»-ը խոստացել է ավելացնել Ուկրաինայում ռազմական գործողությունների վերաբերյալ միասնական պետական քննության առաջադրանքների թիվը: Դրա մասին ՏԱՍՍ-ին հայտնել է գերատեսչության ղեկավար Անզոր Մուզաեւը։
2024-ին Ռուսաստանում միասնական պետական քննության նյութերի ցուցադրական տարբերակում ռազմական գործողությունների վերաբերյալ հարցերը ներառված են պատմության քննության առաջադրանքների ցանկում: Ցանկը կազմել է Ռուսաստանի Մանկավարժական չափումների դաշնային ինստիտուտը (ФИПИ):
Մասնավորապես՝ դպրոցականներից պահանջվում է ժամանակագրական կարգով դասավորել իրադարձությունները, որոնց թվում նշվում են, այսպես կոչված, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության, ինչպես նաեւ Զապորոժիեի եւ Խերսոնի՝ Ուկրաինայի կազմից դուրս գալու մասին համաձայնագրերի ստորագրումը։
Մեկ այլ առաջադրանքում, որտեղ պահանջվում է իրադարձությունները կապել դրանց մասնակիցների անունների հետ, կան «հատուկ ռազմական գործողություն» եւ «Օ.Ս. Կաչուրա» ձեւակերպումները: Օլգա Կաչուրան եղել է, այսպես կոչված, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հրթիռային հրետանային գումարտակի հրամանատարը եւ մահացել 2022-ի օգոստոսին Գորլովկայի հրետանային գնդակոծության ժամանակ։