2024-ին հանրային տրանսպորտի շարժակազմը կհամալրվի 200 նոր ավտոբուսով: Դրա մասին հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նրա տեղակալ Սուրեն Գրիգորյանն էլ հավելել է, որ բոլոր ավտոբուսների վրա տեղադրվել են համապատասխան սարքեր, դրանք կդրվեն նաեւ տրոլեյբուսների վրա: Ըստ նրա՝ նման սարքեր կան նաեւ Երեւանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում՝ երկուական անցարգելների վրա։
«Բոլորը չենք կահավորում, որովհետեւ բոլոր կայարաններում նոր անցարգելներ ենք ունենալու, եւ դրանք հագեցած կլինեն սարքերով»,- շեշտել է փոխքաղաքապետը:
Գրիգորյանը հավելել է, որ հաջորդ տարվանից Երեւանի հասարակական տրապսպորտում ներդրվելու է տոմսային համակարգ: Ըստ նրա՝ կգործեն օրական, շաբաթական, ամսական կամ տարեկան՝ տարատեսակ սակագներով տոմսեր: Մինչեւ ամբողջական նոր տոմսային համակարգին անցնելը մայրաքաղաքում ուղեվարձը QR կոդերի միջոցով վճարելու հնարավորություն կընձեռվի: