Լատվիան հարբած վարորդներից առգրավված 271 մեքենա է փոխանցել Ուկրաինա: Դրա մասին հայտնել է Delfi գործակալությունը: Առգրավված մեքենաների ընդհանուր արժեքը գրեթե 1 միլիոն եվրո է։
Այժմ Սեյմը պատրաստում է եւս 34 ավտոմեքենայի տեղափոխումը: Դրանց ընդհանուր արժեքը գնահատվում է 161 հազար 880 եվրո։
Դեռ այս տարվա գարնանը Բալթյան այս հանրապետության Սեյմը օրենք էր ընդունել Ուկրաինայի խաղաղ բնակչությանն աջակցելու մասին, որը հնարավորություն կընձեռի առգրավված մեքենաները տեղափոխելու Կիեւ։
Լատվիայի իշխանությունները հարբած վարորդներից առգրավված մեքենաների առաջին խմբաքանակը Ուկրաինա՝ բանակային ստորաբաժանումներին եւ բժիշկներին են ուղարկել դեռեւս 2023-ի փետրվար-մարտին։ Վարորդներից, որոնց արյան մեջ ոստիկանները 0,15%-ից ավելի ալկոհոլի պարունակություն էին հայտնաբերել ստուգումների ժամանակ, երկու ամսում 200 մեքենա է առգրավվել։
Նվիրատվությունների հավաքմամբ եւ Ուկրաինա տրանսպորտային միջոցների առաքմամբ զբաղվող Agendum խմբի ղեկավար Ռեյնիս Պոզնյակսը թվիթերյան իր գրառման մեջ ավելի վաղ ցավով էր անդրադարձել Լատվիայում հարբած վարորդների վիճակագրությանը` նշելով, որ դրանք «պայթյունավտանգ կամիկաձե անօդաչու թռչող սարքեր» են Լատվիայի ճանապարհներին: