ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 25-ին մայրության կապիտալի մասին օրենք է ստորագրել: Ըստ նոր օրենքի՝ մայրության կապիտալը վճարվելու է միայն Ռուսաստանի քաղաքացիներին երեխայի ծննդյան պահին եւ միայն այն դեպքում, եթե երեխան ի ծնե քաղաքացիություն ունի։
Նախկինում այդ նրբություններն օրենքում շարադրված չէին։ Միաժամանակ նոր մարզերի բնակիչները կկարողանան մայրության կապիտալ ստանալ՝ անկախ քաղաքացիության ձեռքբերման հիմքից եւ ժամկետից։
Մայրական (կոչվում է նաեւ ընտանեկան) կապիտալը պետական աջակցության միջոց է երեխաներ ունեցող ընտանիքներին: Ծրագիրը ՌԴ-ում ներդրվել է 2007-ին՝ Ռուսաստանում ծնելիության մակարդակը բարձրացնելու նպատակով։
2024 թվականին մայրության կապիտալը ՌԴ-ում առաջին երեխայի համար կլինի շուրջ 622 հազար ռուբլի, երկրորդ երեխայի համար՝ շուրջ 822 հազար ռուբլի: 2025 թվականին մայրության կապիտալը կբարձրանա 4 տոկոսով։