Վաշինգտոնի եւ Հելսինկիի միջեւ վերջերս ստորագրված պաշտպանական համագործակցության համաձայնագիրը ամերիկյան ուժերին հնարավորություն է տալիս մուտք գործելու 15 ռազմաբազա, որոնցից հինգը Ռուսաստանին մոտ գտնվող ծայր հյուսիսում են:
Այսպիսով՝ ամերիկացիներին կթույլատրվի Ֆինլանդիայի տարածքում տեխնիկա եւ զենք պահել։ Համաձայնագրի ստորագրումից հետո ելույթ ունենալով Հադսոնի ինստիտուտում՝ Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենն ընդգծել է Ռուսաստանի կողմից համաշխարհային անվտանգությանը սպառնացող շարունակական վտանգը։