Դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ ղեկավարների ընդլայնված կազմով նիստին ներկա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ԵԱՏՄ-ում համագործակցությունը հաջողությամբ զարգանում է՝ բացահայտելով ասոցիացիայի երկրների տնտեսական ներուժը: ՌԴ նախագահը հավելել է, որ հունվարի 1-ից ԵԱՏՄ նախագահությունն անցնում է Հայաստանին, պատրաստ են օգնելու գործընկերներին։ Պուտինը հայտնել է նաեւ, որ 2024-ի մայիսին միության հիմնական փաստաթղթի ստորագրման հոբելյանին նվիրված գագաթնաժողովը կանցկացվի Մոսկվայում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հույս է հայտնել, որ Հայաստանը միության նախագահության ընթացքում հույս ունի ստանալու ԵԱՏՄ երկրների աջակցությունը: Նա հավելել է, որ ԵԱՏՄ-ն տնտեսական ասոցիացիա է, որը չպետք է ունենա քաղաքական կամ աշխարհաքաղաքական օրակարգ։ ՀՀ վարչապետի համոզմամբ՝ առեւտրի եւ ինտեգրման հիմնական ազատությունները չպետք է սահմանափակվեն քաղաքական դրդապատճառներով:
Փաշինյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է ճկուն մոտեցում ցուցաբերելու՝ ապահովելու ԵԱՏՄ երկրների շահերի հավասարակշռությունը չլուծված հարցերի շուրջ՝ լավագույնս օգտագործելով միության ընդհանուր էներգետիկ շուկաների ներուժը։ Նա նաեւ ողջունել է Իրանի հետ ազատ առեւտրի մասին ԵԱՏՄ լիաֆորմատ համաձայնագրի ստորագրումը: Ըստ Փաշինյանի՝ դա կօժանդակի Իրանի հետ տնտեսական եւ լոգիստիկ կապերի զարգացմանը եւ ամուր պայմանագրային հիմք կստեղծի համատեղ ծրագրերի համար: