Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերի 26-ին Արցախի նախկին ղեկավարներին են փոխանցել Հայաստանից հարազատների ուղարկած ծանրոցները։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի խոշտանգումների դեմ կոմիտեի փոխնախագահ Էլչին Շիրինովը կոմիտեի ներկայացուցիչների հետ այցելել է պետական անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում պահվող Արայիկ Հարությունյանին, Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Մանուկյանին եւ Լեւոն Մնացականյանին:
Շիրինովը ասել է, որ այցի նպատակը եղել է կալանավորների պահման պայմանները, նրանց հետ վարվելու կանոնները ստուգելը: Իրավապաշտպանը հավաստիացրել է, որ Արցախի նախկին ղեկավարների համար պարբերաբար զբոսանքներ են կազմակերպվում, նրանք ամեն շաբաթ հեռախոսով զրուցում են ընտանիքի անդամների հետ, ապահովված են անհրաժեշտ գրքերով, ունեն հեռուստացույցի եւ էլեկտրոնային գրադարանի հասանելիություն, կարող են օգտվել նաեւ մարզասրահից:
Ադրբեջանում ձերբակալված են Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանին։