2023-ի ընթացքում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ են հանձնվել ապօրինի պահվող 63 ինքնաձիգ, 22 նռնակ, 4 ատրճանակ, 1 ֆագոտ կայան, զրահաբաճկոններ եւ մեծ քանակությամբ տարբեր տրամաչափի փամփուշտներ եւ ռազմամթերք։
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ այս միջոցառումները հնարավոր են դարձել բնակչության շրջանում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության բացատրական աշխատանքների եւ օպերատիվ միջոցառումների շնորհիվ։
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից եւս մեկ անգամ քաղաքացիներին հորդորում են իրենց մոտ ապօրինի պահվող զենք–զինամթերքն ինքնակամ ներկայացնել ՊՆ ռազմական ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։