Այսօր Կարպիս Փաշոյանը զրուցել է Հայաստանի ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի հետ։
Ո՞վ կանգնեցրեց 4-օրյա պատերազմը
-2016 թվականին առաջարկվող լուծումները, արդյոք այս իրավիճակը․․․
-Ի՞նչ 16 թվականին առաջարկվող լուծում։
-Էդ Լավրովյան պլանը, էդ փուլային տարբերակները։
-Ո՞վ ասեց, որ դրանք տարբերակներ են։
-Փաստաթղթեր չե՞ն եղել 2016-ին․․․
-Եթե Հայաստանին ասել են՝ սա ընդունո՞ւմ եք, ասել ա՝ չէ՛, դա նշանակո՞ւմ ա, որ փաստաթղթեր են։ Հայաստանը չի ընդունել։
-Չի ընդունել Հայաստանը, դրա համար եղել ա ապրիլյան պատերազմ, հետո եղել ա 44-օրյա պատերազմ։
-Հա՛, պատերազմից հետո արդեն հասկացան, որ պատերազմով խաղաղ խնդրի լուծում չկա։
-Որովհետեւ Հայաստանը պատերազմը կանգնեցրեց խոստումով, որ կհամաձայնի լուծմանը։
-Իսկ ո՞վ ա ձեզ ասել, որ Հայաստանն ա կանգնեցրել։
-Կա ազդեցիկ մի ենթադրություն, որ հայկական պրոպագանդան ներկայացնում ա, որ Ադրբեջանն ա դողդողալով խաղաղություն խնդրել, բայց ոնց որ թե դրան չենք ուզում հավատալ։
-Իսկ ինչո՞ւ դրան չեք ուզում հավատալ։ Ինչի՞ իրականությանը չեք ուզում հավատալ։