Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի Միլի Մեջլիսը դեկտեմբերի 26-ին հայտարարություն է ընդունել, այսպես կոչված, «արեւմտյան ադրբեջանցիների»՝ իրենց «պատմական հայրենիք» վերադառնալու վերաբերյալ:
Միլի Մեջլիսի հայտարարության մեջ ընդգծվում է, որ «արեւմտյան ադրբեջանցիների» վերադարձի ապահովումը «իրենց պատմական հողեր» վստահության ամրապնդման միջոց է: