Ռուսաստանցիների 19%-ի համար երկրում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին լուրերի հիմնական աղբյուրը լրատվական եւ պաշտոնական կայքերն են: Սոցիալական ցանցերից եւ բլոգներից տեղեկություն է քաղում ՌԴ բնակիչների 14%-ը:
Նման տեղեկություն է հայտնել Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնը՝ իր անցկացրած հարցման արդյունքներով:
Ինչ վերաբերում է հեռուստատեսությանը, այն տեղակատվության հիմնական աղբյուր է համարում ռուսաստանցիների 40%-ը: Ընդ որում՝ հինգ տարի առաջ այս ցուցանիշն ավելի բարձր էր՝ 53%։
Տպագիր մամուլը եւ ռադիոն, որոնցից համապատասխանաբար օգտվում են ռուսաստանցիների ընդամենը 1% եւ 2%-ը, գործնականում անհետացել են։